Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ
19.04.2016 | 00:42

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Երեկ երեկոյան նա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ: Քննարկվել է բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Դիտվել է՝ 2161

Մեկնաբանություններ